Հոդված 11
Հոդված 11
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 30 օրացուցային օրվա ընթացքում, Կողմերը ծանուցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության համար պատասխանատու հիդրոօդերևութաբանական ծառայությունների մասին։ Այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նշված տեղեկատվությունն ուղարկում է մյուս Կողմերին։
3. Կողմի (հիդրոօդերևութաբանական ծառայության) անվանման փոփոխության և (կամ) նրա գործառույթներն այլ մարմնի (հիդրոօդերևութաբանական ծառայությանը) փոխանցելու դեպքում համապատասխան Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթները փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։
4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է ___________ քաղաքում ____ թվականի _______ ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Բելառուսի Հանրապետության բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարության կողմից՝ Ղազախստանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության կողմից Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ Հիդրոօդերևութա-բանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության կողմից (Ռուսաստանի Դաշնություն)՝