Հոդված 4
Հոդված 4
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայություններն իրականացնում են օդերևութաբանական ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում։
Կողմերը և հիդրոօդերևութաբանական ծառայությունները փոխգործակցությունն իրականացնում են խորհրդատվությունների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների միջոցով և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։
2. Կողմերի և հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման հիման վրա։
3. Կողմերի (հիդրոօդերևութաբանական ծառայությունների) հարցման հիման վրա իրականացվում է այնպիսի տեղեկատվության տրամադրում, որն անհրաժեշտ է իրենց կողմից սույն համաձայնագրին համապատասխան վարչական փոխգործակցություն իրականացնելու համար։
4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասվող տեղեկատվության վրա։