Հոդված 1
Հոդված 1
1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարածքով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորման հիմքերը։
2. Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորումն ու գործունեությունն իրականացվում են երրորդ կողմի (երրորդ կողմերի) հետ Միության կողմից կնքվող միջազգային պայմանագրին համապատասխան, որով Միության մաքսային տարածքով և այդ երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարածքով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ նախատեսվում է այդ միջազգային պայմանագրի մասնակիցների կողմից պարզեցումների կիրառումը՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան։
3. Սույն համաձայնագրում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով, Միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով։