Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

ֆինանսական համակարգի մասնակիցներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր, վարկային կազմակերպություններ և կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձինք, ինչպես նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ.

ֆինանսական համակարգի այլ մասնակիցներ՝ արժեթղթերի շուկայի մասնակիցներ, ինվեստիցիոն ընկերություններ, ինվեստիցիոն հիմնադրամներ, կուտակային կենսաթոշակային ապահովագրություն իրականացնող կազմակերպություններ, ապահովագրական գործունեություն իրականացնողներ, գրավատներ, որոնք իրականացնում են մասնագիտացված գործունեություն.

ֆինանսական համակարգ՝ ֆինանսական համակարգի մասնակիցների մասնակցությամբ հարաբերությունների ամբողջություն.

մասնագիտացված գործունեություն՝ ֆինանսական համակարգի մասնակիցների կողմից օրենքով սահմանված կարգով և պայմաններով իրականացվող գործունեություն.

պետական իրավասու մարմին՝ «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների գործունեությունը կարգավորող և վերահսկող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին.

ենթաօրենսդրական ակտեր՝ ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությանն առնչվող նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի (այսուհետ՝ արժեթղթերի հանձնաժողով), պետական իրավասու մարմնի կողմից:

2. Սույն հոդվածով սահմանվող հասկացությունները կիրառվում են սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված, ինչպես նաև դրա դրույթներին ուղղակի հղում կատարող այլ իրավական ակտերի նպատակներով: Դրանց նշանակությունը այլ օրենքների և իրավական ակտերի կիրառման նպատակով կարող է կիրառվել, եթե այլ օրենքների և իրավական ակտերի կարգավորման ոլորտն առնչվում է ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։