Հոդված 7
Հոդված 7.
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի գործողությունը
Ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեության կարգավորման, լիցենզավորման, վերահսկողության, ինչպես նաև դրանց գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը՝ իրենց բոլոր լրացումներով և փոփոխություններով, պահպանում են իրենց գործողությունը և իրավաբանական ուժը մինչև 2007 թվականի հունվարի 1-ը, եթե մինչև այդ ժամկետը կենտրոնական բանկը չհաստատի այդ ենթաօրենսդրական ակտերը նոր խմբագրությամբ, որի դեպքում դադարեցվում է այդ ակտերի գործողությունը: Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի մասնակիցների սահուն գործունեությունն ապահովելու նպատակով իրավունք ունի մինչև սույն հոդվածով նախատեսված ժամկետի ավարտը ենթաօրենսդրական ակտերում կատարելու լրացումներ և փոփոխություններ: