Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Անցումային դրույթներ

1. Արժեթղթերի հանձնաժողովի կնքած պայմանագրերով կենտրոնական բանկն իրավահաջորդ է մինչև 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծագած իրավունքներով և պարտականություններով, բացառությամբ աշխատանքային իրավահարաբերություններից բխող իրավունքների և պարտականությունների: 2006 թվականի հունվարի 1-ից արժեթղթերի հանձնաժողովի կնքած աշխատանքային պայմանագրերը համարվում են լուծված:

2. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության համակարգի ներդրման նպատակով իրականացնում է համապատասխան կառուցվածքային փոփոխություններ:

3. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը`

ա) արժեթղթերի հանձնաժողովը կենտրոնական բանկ է հանձնում, իսկ կենտրոնական բանկն ընդունում է արժեթղթերի հանձնաժողովի գործառույթների հետ կապված բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը և այլն: Հանձնում-ընդունումը ձևակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են արժեթղթերի հանձնաժողովի նախագահը և կենտրոնական բանկի նախագահը.

բ) պետական իրավասու մարմինը կենտրոնական բանկ է հանձնում, իսկ կենտրոնական բանկն ընդունում է ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման և վերահսկողության հետ առնչվող փաստաթղթերը, այդ թվում՝ արխիվը, տեղեկատվությունը, ծրագրերը և այլն: Սույն կետով նախատեսված հանձնում-ընդունումը ձևակերպվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությամբ, որը մինչև 2006 թվականի հունվարի 1-ը ստորագրում են պետական իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարը և կենտրոնական բանկի նախագահը:

Արժեթղթերի հանձնաժողովին պատկանող այլ գույքի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն օրենքի, կենտրոնական բանկի կողմից կիրառվող և ֆինանսական համակարգի այլ մասնակիցների գործունեությանն առնչվող այլ օրենքների, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի կիրառման բնագավառում ծագած հարցերի ճշտման նպատակով պաշտոնական պարզաբանումներ տալու իրավասությունը վերապահվում է կենտրոնական բանկին:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-242-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։