Հոդված 14. Կառավարության իրավասությունը գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում
Հոդված 14. Կառավարության իրավասությունը գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում
1. Գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում կառավարության իրավասությունն է`
ա) գիտական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը.
բ) Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների որոշումը, հայագիտության և գիտության այլ բնագավառների զարգացման ծրագրերի հաստատումը.
գ) գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.
դ) գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի հաստատումը.
ե) պետական բյուջեի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը.
զ) գիտական պետական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգերի ու չափանիշների հաստատումը.
ը) գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների հաստատումը.
թ) գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը.
ժ) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը:
2. (մասն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-155-Ն)
(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-46-Ն, լրաց., փոփ. 03.05.23 ՀՕ-155-Ն)
(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)