Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 15.1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն

գործել է մինչև 2025-10-20Բացել ARLIS-ում

Հոդված 15.1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն

(վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-155-Ն)

1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

2. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝

1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

3) հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

4) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բյուջետային գործընթացը.

5) ստեղծում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ և կազմակերպում է դրանց աշխատանքները.

6) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.

7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

8) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

9) հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

10) հաստատում է ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշները.

11) իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով կարող է ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաև կարող է ձևավորել մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը:

(15.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-293-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-155-Ն)

(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։