Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 10. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
Հոդված 10. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը բարձրագույն ուսումնական հաստատության կարևորագույն գործառույթներից մեկն է: Այն իրականացվում է սույն օրենքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և տվյալ հաստատության կանոնադրությանը համապատասխան:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կազմում կարող են ստեղծվել գիտական ստորաբաժանումներ` օրենսդրությամբ սահմանված կարգով: