Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-20-ից մինչև 2011-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 12. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 12. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

1. Գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`

ա) հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը, դրա ռացիոնալ տեղաբաշխումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորումը, հասարակության մտավոր ներուժի վերարտադրումը.

բ) տնտեսության զարգացման նպատակով գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման խրախուսումը.

գ) սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը.

դ) մարդու, հասարակության և պետության անվտանգությանն աջակցելը.

ե) գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը.

զ) երկրի բնապահպանական վիճակի բարելավումը.

է) միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրումը.

ը) գիտատեխնիկական մշակույթի զարգացումը և տարածումը.

թ) գիտության ժամանակակից ենթակառուցվածքի և տեղեկատվական ապահովման համակարգի ձևավորումը.

ժ) հայագիտության զարգացմանը նպաստելը:

2. Գիտական և գիտատեխնիկական ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են`

ա) գիտության` իբրև պետության և հասարակության գործունեության բոլոր ոլորտներում գիտականորեն հիմնավորված մոտեցումների առաջատար դերի ընդունումը.

բ) հիմնարար գիտական հետազոտությունների, գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացման ապահովումը.

գ) գիտության և տեխնիկայի բնագավառում մրցակցությանն ու ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելը.

դ) գիտական, գիտատեխնիկական և ինովացիոն գործունեության խրախուսումը.

ե) մտավոր սեփականության իրավական պաշտպանվածությունը և դրա արդյունավետ օգտագործման պայմանների ստեղծումը.

զ) գիտական և գիտատեխնիկական միջազգային համագործակցության զարգացումը.

է) գիտության հասարակական վարկի բարձրացումը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության, նրանց սոցիալական, տնտեսական և իրավական պաշտպանվածության ապահովումը.

ը) հեռանկարային երիտասարդ գիտնականների ընտրության և խրախուսման համակարգի ստեղծումը.

թ) գիտատեխնիկական գործունեության սուբյեկտների ստեղծագործական ազատության ճանաչումը:

(12-րդ հոդվածը փոփ. 02.05.01 ՀՕ-182, լրաց. 13.04.06 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։