Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման ուղղությամբ պետական կառավարման մարմինների լիազորությունները

Պետական կառավարման մարմինները, իրենց իրավասությունների շրջանակներում՝

ա) կազմակերպում են ռազմական դրության պայմաններում պետության և բնակչության կարիքների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի բավարարման համար անհրաժեշտ արտադրանքի թողարկման գործընթացը.

բ) կազմակերպում են ռազմական դրություն հայտարարված տարածքում բնակչության պարենային և ոչ պարենային ապրանքների մատակարարումը, ապահովում են զորահավաքային առաջադրանքների ու ծրագրերի իրականացումը.

գ) իրականացնում են ռազմական դրություն հայտարարված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի ապահովմանը, բնակչության կենսագոյությունը, ռեժիմային, հատուկ ռեժիմային, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններ.

դ) իրականացնում են ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։