Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի տեղադրումը
1. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը մշտապես տեղադրվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Կենտրոնական բանկի նախագահի, Հաշվեքննիչ պալատի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների ղեկավարների, դատավորների և դատախազների, մարզպետների և համայնքների ղեկավարների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետի) աշխատասենյակներում, Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Կառավարության նիստերի դահլիճում, դատարանների դատական նիստերի դահլիճներում, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինների հանդիսությունների սրահներում և շենքերի վրա, Հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, դատախազության մարմինների, Կենտրոնական բանկի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական կառավարման համակարգի մարմինների, ինքնավար և անկախ պետական մարմինների, պետական այլ մարմինների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների (այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի), Հայաստանի Հանրապետության նոտարական գրասենյակների շենքերի վրա, օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների), օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության այլ պաշտոնական ներկայացուցչությունների շենքերի վրա և դրանց ղեկավարների աշխատասենյակներում, ուսումնական հաստատությունների սրահներից կամ նախասրահներից մեկում, Հայաստանի Հանրապետության պաշտոնական ինտերնետային կայքերում:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը տեղադրվում է նաև հիմնական սահմանային նշանների վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցագրային կետերում:
3. Սույն օրենքով նախատեսված դեպքերից բացի, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածման դեպքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները սահմանում է Կառավարությունը:
(5-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-188-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-38-Ն)