Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից
Հոդված 7. Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերի գործածումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կողմից
1. Հայաստանի Հանրապետության զինանշանը կարող է տեղադրվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, փրկարար ծառայության դրոշների վրա, քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, զինծառայողների և Ոստիկանության շարքային ու ղեկավար կազմի տարբերանշանների վրա:
(7-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-38-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-439-Ն)