Հոդված 11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները
Հոդված 11. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ խրախուսանքներ կիրառելու առանձնահատկությունները
1. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառվում են խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) վաղաժամկետ կոչումի շնորհում.
5) կարգապահական տույժի՝ ժամկետից շուտ հանում.
6) հատուկ կրթաթոշակի նշանակում.
7) կրթաթոշակի բարձրացում։
2. Խրախուսանքները սովորողների նկատմամբ կիրառվում են ուսումնական հաստատության միջին, ավագ կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա։