Հոդված 41. Ծառայողական քննություն անցկացնելու վայրերը և ծառայողական քննության շրջանակներում գործողություններ կատարելու եղանակները
Հոդված 41. Ծառայողական քննություն անցկացնելու վայրերը և ծառայողական քննության շրջանակներում գործողություններ կատարելու եղանակները
1. Ծառայողական քննությունն անցկացվում է՝
1) լիազոր մարմնի վարչական շենքերում և ծառայողական քննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ այլ վայրերում կամ ծառայողական քննությունն իրականացնող անձի մատնանշած վարչական շենքերում.
2) տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի ժամանակ ծառայողական քննության մասնակիցների ներկայությունը լիազոր մարմնի վարչական շենքում պարտադիր չէ:
2. Ծառայողական քննության ընթացքում սույն օրենքով սահմանված գործողությունները կարող են կատարվել նաև այլ վայրերում:
3. Ծառայողական քննություն իրականացնողի որոշմամբ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի, ծառայողական քննությանն աջակցող անձանց, ծառայողական քննությանն առնչվող անձանց մասնակցությունն այլ վայրերում իրականացվող համապատասխան գործողությանը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ։
4. Տեխնիկական միջոցների կիրառման դեպքերը և ընթացակարգը սահմանվում են ոստիկանության ծառայողի նկատմամբ ծառայողական քննության անցկացման կարգով։