Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Իրավասու ստորաբաժանման հաշվետվողականությունը, հրապարակայնությունը և իրավասու ստորաբաժանման ծառայողների բարեվարքությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Իրավասու ստորաբաժանման հաշվետվողականությունը, հրապարակայնությունը և իրավասու ստորաբաժանման ծառայողների բարեվարքությունը

1․ Իրավասու ստորաբաժանումը հաշվետու է միայն լիազոր մարմնի ղեկավարին։ Իր իրավասության սահմաններում իրավասու ստորաբաժանմանը պարտադիր կատարման ենթակա ցուցումներ կամ հանձնարարություններ կարող է տալ միայն լիազոր մարմնի ղեկավարը։

2․ Իրավասու ստորաբաժանումը հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով օրենքով նախատեսված տվյալների պաշտպանությունը։ Իրավասու ստորաբաժանման տարեկան հաշվետվությունը լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր տարվա համար հրապարակվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

3․ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր անցնում են բարեվարքության ուսումնասիրություն։ Սույն մասով նախատեսված բարեվարքության ուսումնասիրությունն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը տրամադրում է բարեվարքության հարցաթերթիկն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը։

4․ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվող թեկնածուի մասով սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ իրավական ակտը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և տվյալ անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները։

(2-րդ հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-170-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։