Հոդված 14. Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները
Հոդված 14. Ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունները
1. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության զորքերի խնդիրներն իրականացնելիս պարտավոր են՝
1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկապահակային ծառայությանը.
2) մասնակցել արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, տարհանման, որոնողափրկարարական, փրկարարական, վթարավերականգնողական միջոցառումներին.
3) իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ներառված հատուկ, կարևոր նշանակության օբյեկտների, հատուկ բեռների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաների և պահեստների, հաղորդակցության կառույցների պահպանությունը.
4) մասնակցել ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը.
5) մասնակցել զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս համագործակցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության զորամասերի ու ստորաբաժանումների հետ:
3. Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը կանխելու նպատակով ոստիկանության զորքերի միջամտությունն արգելվում է: