Գլուխ 2 · ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում
Հոդված 10. Զինվորական ծառայությունը ոստիկանության զորքերում
1. Ոստիկանության զորքերում զինվորական ծառայությունն իրականացվում է զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության զորքերում սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում, պաշտոնից ազատում (ծառայությունից արձակում), զբաղեցրած պաշտոնից բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը կամ նրա լիազորությամբ` ոստիկանության զորքերի հրամանատարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(10-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, լրաց. 16.12.22 ՀՕ-465-Ն)
(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)