Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը (այսուհետ՝ ոստիկանության զորքեր) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը։