Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-05-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 17. Ունկնդրին ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 17. Ունկնդրին ցուցակից հանելու միջնորդությունը և ազատումը Ակադեմիայից

(վերնագիրը փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն)

1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդ և դատավորների թեկնածու, ներառյալ՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

1.1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Դատախազության մասին» օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ գլխավոր դատախազին դիմելու մասին:

1.2. Անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու դեպքեր են`

1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.

2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով նախատեսված որոշումը կայացնելու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, Խորհուրդը իր պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը ուղարկում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդ կամ գլխավոր դատախազին:

2.1. Սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերում անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ քննչական կոմիտեի նախագահին դիմելու մասին որոշումը կայացնում է քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը` Ռեկտորի ներկայացմամբ: Պատճառաբանված որոշումը և գործում առկա նյութերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովն ուղարկում է քննչական կոմիտեի նախագահին:

3. Ժամանակավոր անաշխատունակության դեպքում Խորհուրդը, իսկ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով` քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը ունկնդրի դիմումի հիման վրա կարող է պատճառաբանված որոշում կայացնել ունկնդրին մինչև համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց հաջորդ մասնագիտական պատրաստումը տարկետում տրամադրելու վերաբերյալ:

4. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու պահից:

(17-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-354-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։