Հոդված 1
Հոդված 1.
«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն) քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը:»: