Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 փետրվարի 2019 թվականի թիվ 2 քաղ. Ալմաթի

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Նպատակահարմար համարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ անդամ պետություններում մակրոտնտեսական վիճակի և ինտեգրման գործընթացների վրա առևտրում սահմանափակումների ազդեցությունը քննարկելու համար։

1.1. Սահմանել, որ սույն կարգադրության 1-ին կետում նշված խորհրդակցությունները նախաձեռնվում են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող անդամ պետության կողմից, կազմակերպվում և անցկացվում են ըստ անհրաժեշտության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ, խորհրդակցության օրակարգի նախագիծը ձևավորվում է անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության մարմինների առաջարկների հիման վրա:

(1.1-ին կետը լրաց. Եվմխ 17.07.20 թիվ 12)

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։