Հոդված 11
Հոդված 11.
Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 7-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ կետով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին, 1․2-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ կետով փոփոխվող՝ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով փոփոխվող՝ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6․1-ին կետն ուժը կորցրած է ճանաչվում մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: