Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենին նշանակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»․

2) 12-րդ մասից հանել «համապատասխան» բառը.

3) 15-րդ մասը «ուսումնական հաստատության տնօրենը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր տարի հաստատության խորհուրդ է ներկայացնում զարգացման ծրագրի կատարողականը,» բառերով.

4) 20-րդ մասի 22-րդ կետը «փաստաթղթերի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառով.

5) 21-րդ մասի «16-րդ մասով» բառերը փոխարինել «20-րդ մասով» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին մասով.

«22.1. Պետական ուսումնական հաստատության համակարգողին (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների) Հայաստանի Հանրապետության մարզերում նշանակում է համապատասխան մարզպետը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ կազմված հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»․

7) 24-րդ մասի «19-րդ մասով» բառերը փոխարինել «23-րդ մասով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։