Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-1.4-րդ կետերով.

«1.1) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).

1.3) ըստ անհրաժեշտության՝ հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.

1.4) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.».

2) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.

3) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.».

3) 4-րդ կետը «պահպանումը» բառից հետո լրացնել «, գույքի ընդունման և հանձնման գործառույթների իրականացումը» բառերով.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է տվյալ պետական ուսումնական հաստատության համակարգողին և նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.»․

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։