Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ նաև՝ պետական ուսումնական հաստատություն)։».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը:»: