Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում՝
ա. 1-ին կետը «տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և» բառերից հետո լրացնել «(տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ, ինչպես նաև)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող (տվյալ առարկայի ոլորտի 40-79 կրեդիտ) և կամավոր ատեստավորված անձը՝ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքելու դեպքում.»․
2) 7-րդ մասի սկիզբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:».
3) 15-րդ մասի «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում կարող է դիմել կամավոր ատեստավորման» բառերը փոխարինել «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում» բառերով: