Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) մշակում է ոլորտի քաղաքականությունը, պետական ուսումնական հաստատություններում ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը՝ օրենսդրության և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան․».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.5-րդ կետերով.

«5.1) կրթական ծրագրերի իրականացման համար օժանդակում է ապահով միջավայրի ստեղծմանը.

5.2) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, ազատում է պետական ուսումնական հաստատության տնօրենին: Նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

5.3) կազմակերպում և անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորումը.

5.4) համակարգում է ուսուցիչների մասնագիտական զարգացման՝ օրենսդրությամբ սահմանված ծրագրերի իրականացումը.

5.5) համակարգում է պետական ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը.».

4) ուժը կորցրած ճանաչել 6.1-ին կետը.

5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։