Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.».
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաև համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.»: