Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները և պահանջները
Հոդված 17. Բողոք ներկայացնելու ժամկետները և պահանջները
1. Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին:
2. Բողոքը ներկայացվում է գրավոր կամ բանավոր ձևով:
3. Պաշտպանին ներկայացվող բողոքների համար պետական տուրք չի գանձվում:
4. Գրավոր բողոքը պետք է լինի ստորագրված` ներառելով բողոք ներկայացնող անձի ազգանունը, անունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և հետադարձ կապի վերաբերյալ տվյալներ: Բողոքի համար որևէ այլ հատուկ ձև չի սահմանվում:
5. Առցանց դիմելու կարգը հաստատում է Պաշտպանը:
6. Բանավոր բողոքների բովանդակությունը և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված տվյալները գրավոր արձանագրվում են Պաշտպանի կամ նրա իրավասու ներկայացուցչի կողմից:
7. Պաշտպանին ներկայացված բողոքը համարվում է բողոք ներկայացրած անձի համաձայնություն և հիմք է անհրաժեշտ անձնական տվյալները Պաշտպանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանալու համար։
(17-րդ հոդվածը խմբ. 13.06.18 ՀՕ-355-Ն, փոփ. 22.10.25 ՀՕ-359-Ն)