Հոդված 19. Բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումները
Հոդված 19. Բողոքի կապակցությամբ ընդունվող որոշումները
1. Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշման օրինակը Պաշտպանն ուղարկում է բողոք ներկայացրած անձին սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում:
2.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, ծանուցվում է որոշման կայացման և դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին՝ անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։
3. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում Պաշտպանը կարող է ընդունել նաև որոշում սեփական նախաձեռնությամբ քննարկում սկսելու մասին:
4. Բողոքի կամ սեփական նախաձեռնությամբ քննարկման կապակցությամբ Պաշտպանի կայացրած որոշումները բողոքարկման ենթակա չեն:
(19-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-359-Ն)