Հոդված 36. Պաշտպանի աշխատակազմը
Հոդված 36. Պաշտպանի աշխատակազմը
1. Պաշտպանը ձևավորում է իր աշխատակազմը՝ հաստատելով աշխատակազմի կառուցվածքը:
2. Պաշտպանի աշխատակազմն ապահովում է Պաշտպանի` Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը:
3. Պաշտպանի աշխատակազմը կազմված է երկու դեպարտամենտից, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումից, քարտուղարությունից, մարզային և Պաշտպանի որոշմամբ ստեղծվող այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականներից, օգնականներից և մամուլի քարտուղարից: Դեպարտամենտները, կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը և մարզային ստորաբաժանումները հանդիսանում են Պաշտպանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ:
4. Պաշտպանի որոշմամբ Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք կարող են հանդես գալ որպես Պաշտպանի ներկայացուցիչներ Ազգային ժողովում և Սահմանադրական դատարանում:
(36-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-15-Ն)