Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-03-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները

1. Պաշտպանի լիազորությունների արդյունավետ և լիարժեք իրականացումն ապահովում են Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները, որոնց միջև գործառույթների բաշխումը կատարում է Պաշտպանը։

2. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները գործում են Պաշտպանի անմիջական ենթակայությամբ։

3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատում և փոփոխում է Պաշտպանը։

4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում Պաշտպանի որոշմամբ ստեղծվում են Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումներ։

(38-րդ հոդվածը խմբ. 13.06.18 ՀՕ-355-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։