Հոդված 32. Պաշտպանի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին
Հոդված 32. Պաշտպանի մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին
1. Պաշտպանը կարող է մասնակցել Կառավարության նիստերին վարչապետի հրավերի հիման վրա, ինչպես նաև իրավունք ունի ներկա լինելու և ելույթ ունենալու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին՝ այդ մարմիններում նիստերի իրականացման սահմանված կարգերին համապատասխան, եթե քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
2. Պաշտպանն իր կարգավիճակով չի կարող ելույթ ունենալ դատական նիստերի ընթացքում: Պաշտպանը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիտարկման նպատակով ներկա լինել դռնբաց դատական նիստերին:
3. Պաշտպանն իրավունք ունի ներկա լինելու նաև Ազգային ժողովի նիստերին, ելույթ ունենալու «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով, երբ քննարկվում են մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող հարցեր:
(32-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)