Հոդված 13. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները
Հոդված 13. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները
1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են՝
1) գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում.
2) առողջապահության բնագավառում.
3) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ.
4) ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.
5) պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ.
6) համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում.
7) ռազմական բնագավառում.
8) ծառայությունների մատուցման ոլորտում։
2. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(13-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)