Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-20-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը

1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:

2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

(19-րդ հոդվածը լրաց., խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։