Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-20-ից մինչև 2025-12-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը

գործել է մինչև 2025-12-12Բացել ARLIS-ում

Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման:

3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:

4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:

5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:

7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:

8. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:

10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է:

11․ Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:

(16-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։