Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները
Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները
1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը։
2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:
3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`
1) հաստատված տեսակի չափման միջոցների կիրառումը.
2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.
3) չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:
(20-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն)