Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը
Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը
(վերնագիրը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն)
1․ Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(18-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)