Հոդված 21. Տեսչական մարմինը
Հոդված 21. Տեսչական մարմինը
(վերնագիրը խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.
1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.
2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ․
3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ․
4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի՝ չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:
3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:
(21-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն)