Գլուխ 4 · ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը
Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը
1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:
2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում են Չափագիտության ազգային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները: