Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-15-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները

1. Չափագիտական վերահսկողության նպատակն է չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը:

2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:

3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`

1) հաստատված տեսակի չափման միջոցների կիրառումը.

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.

3) չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։