Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-05-ից մինչև 2017-05-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը

գործել է մինչև 2017-05-04Բացել ARLIS-ում

Հոդված 15. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը

(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)

1. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը և տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:

2. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում կառավարության իրավասություններն են`

1) ընդերքօգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը.

2) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.

3) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի սահմանումը.

4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.

5) ընդերքօգտագործման թույլտվությունների և երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների ձևերի հաստատումը.

6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը.

7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերի սահմանումը.

8) օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանի ձևի սահմանումը.

9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանումը.

10) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանումը.

11) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.

12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգի սահմանումը.

13) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ.

14) ընդերքօգտագործողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:

14.1) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը.

14.2) լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը:

(15-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-164-Ն)

(15-րդ հոդվածի 2-րդ մասը 18.10.16 ՀՕ-161-Ն օրենքի 3-րդ հոդվածի լրացումներով ուժի մեջ կմտնի 04.05.2017 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։