Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը
Հոդված 68. Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը
1. Շրջակա միջավայրի և ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերքօգտագործողների միջոցների հաշվին:
2. Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ անհաղթահարելի ուժի դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումներն իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:
(68-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
(68-րդ հոդվածի 1-ին մասը 18.10.16 ՀՕ-161-Ն օրենքի 17-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 04.05.2017 թ.)