Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-07-01-ից մինչև 2019-12-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 23. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

գործել է մինչև 2019-12-21Բացել ARLIS-ում

Հոդված 23. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը

1. Անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:

2. Դիմումը պետք է ներառի`

1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.

2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.

3) սույն օրենսգրքով ընդերքօգտագործման իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները.

4) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` նաև բնապահպանական միջոցառումների մասին.

5) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:

4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան:

(23-րդ հոդվածը լրաց.18.10.16 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։