Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը
Հոդված 33. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).
2) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը.
6) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները.
7) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
7.1) իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.2) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
8) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
(33-րդ հոդվածը լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)