Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը
Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).
4) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, և հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը` համաձայն 39-րդ հոդվածի.
6) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները.
7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
9) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն)