Հոդված 50. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը
Հոդված 50. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`
1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին և ապահովում են հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոների պաշարների ողջամիտ և համալիր, տնտեսապես նպատակահարմար և բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպես նաև կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.
2) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.
2.1) ընդերքի տեղամասի երկրաբանական նկարագրությունը, հանքավայրի երկրաբանական և հաստատված պաշարների բլոկավորման քարտեզները՝ համապատասխան կտրվածքներով, հանքի շարժը՝ ըստ տարիների ցուցադրող գծագրերի, հանքի գլխավոր հատակագիծը, հանքի շահագործման նախապատրաստման և արդյունահանման աշխատանքների ժամանակացույցը.
3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը.
4) շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը.
5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`
ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,
բ. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,
գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.
6) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումը և պահպանությունը.
7) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.
8) խախտված հողերի վերականգնումը.
9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման դեպքում ռեժիմային դիտարկումներ, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումներ:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:
(50-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)