Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը
Հոդված 49. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը
1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի պետական գրանցման համարը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.
3) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
4) հաստատված օգտակար հանածոների ցանկը.
5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը՝ սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան.
6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`
ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
7) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)
8) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման դեպքում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
8.1) դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
9) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
10) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
10.1) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները.
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը:
(49-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն, 18.10.16 ՀՕ-161-Ն, խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ., լրաց. 13.11.19 ՀՕ-256-Ն)