Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-04-ից մինչև 2020-08-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-08-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ

Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը

գործել է մինչև 2020-08-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը

1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:

2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`

1) դիմումատուի պետական գրանցման համարը.

2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.

3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).

4) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը` համաձայն 39-րդ հոդվածի.

6) (կետն ուժը կորցրել է 13.11.19 ՀՕ-256-Ն)

7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.

7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականատերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.

8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.

9) ներկայացված փաստաթղթերի ցանկը:

(38-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.04.19 ՀՕ-24-Ն, փոփ. 13.11.19 ՀՕ-256-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։